Արքայազն Հարրիի կոչումը “մերկ” բիլիարդի պատճառով իջեցնում են
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | August 23, 2012 12:40
Սաֆֆոկլի ռազմահենակայանի ներկայացուցիչները հայտարարել են, որ ցնցված են օդային կորպուսի կապիտանի վարքագծից ու պատրաստ են իջեցնել կոչումը` մինչև լեյտենանտ; Երեկ ողջ աշխարհով թևածած Ուելսի արքայազնի մերկ լուսանկարները ոչ միայն թագավորական ընտանիքում են հանգեցրել կոնֆլիկտների, այլև լուրջ հարված են հասցրել երկնագույն արյուն ունեցող 27-ամյա արքայազնին:

Սաֆֆոկլ կոմսության ռազմահենակայանի ներկայացուցիչները “վիրավորված են ու ճնշված… Մեծ Բրիտանիայի կապիտանի համար ոչ պատշաճ ու խայտառակող վարքագծի համար և անկասկած, որոշակի միջոցներ կձեեռնարկվեն”:
Առաջին հերթին թագավորական ընտանիքի ներկայացուցչին նկատողություն կհայտարարվի:
Ծառայակիցների խոսքով, “դա շատ հիմար քայլ էր, չէ որ նա
հրաշալի գիտեր, որ դա անպայման անդրադառնալու է նրա ծառայությանը”:






Facebook
Tweet This
Email This Post
