Հայտնաբերվել է ականանման առարկա

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | August 23, 2012 12:16

Օգոստոսի 22-ին, ժամը 18.44-ին ահազանգ է ստացվել, որ Վանաձորի մարզադաշտի մոտակայքում ջրագծերի վերանորոգման աշխատանքներ կատարելիս աշխատակիցներն ականանման առարկա են հայտնաբերել:

Դեպքի վայր է մեկնել Լոռու մարզային փրկարարական ջոկատը։ Ահազանգի մասին տեղյակ են պահվել ՀՀ ՊՆ Գլխավոր շտաբի և ԱԱԾ օպերատիվ հերթապահները:

Տեղում պարզվել է, որ հայտնաբերվածը երկաթյա խողովակի կտոր է:

 

Դիտվել է 1154 անգամ:
Print Friendly

Leave a Reply