Մեքենան շրջվել է
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | August 23, 2012 12:11
Օգոստոսի 23-ին տեղեկություն է ստացվել, որ ժամը 20.00-ի սահմաններում Ոսկեվազ-Ոսկեհատ ավտոճանապարհի 1-ին կմ-ում տեղի է ունեցել ավտոպատահար:
Դեռևս չպարզված հանգամանքներում «ՎԱԶ 2108» մակնիշի 02 ԼՍ 671 պ/հ ավտոմեքենան (վարորդ` Ոսկեհատի բնակիչ, 1985 թ. ծնված Արսեն Գրիգորյան) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և շրջվել:
Պատահարի հետևանքով ուղևոր` Ոսկեհատի բնակիչ, 1988 թ. ծնված Գևորգ Խաչատրյանը ստացել է մարմնական վնասվածքներ ու տեղափոխվել Աշտարակի բժշկակական կենտրոն:
Բժիշկների գնահատմամբ` տուժածի առողջական վիճակը բավարար է:






Facebook
Tweet This
Email This Post
