Հրդեհվել են խոտածածկ տարածքներ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | August 23, 2012 12:08

Օգոստոսի 22-ին ՀՀ ԱԻՆ ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգեր են ստացվել հանրապետության խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ:

Մասնավորապես` Հրազդանի Կենտրոն թաղամասում (թիվ 15 մանկապարտեզին հարակից սարալանջին) այրվել է 1700 քմ խոտածածկ տարածք, իսկ Երևանի Նուբարաշենի 9-րդ փողոցին հարակից այգում` 1500 քմ բուսածածկ տարածք:

Հրդեհները մեկուսացվել են և մարվել:

Դիտվել է 1051 անգամ:
Print Friendly

Leave a Reply