Հաստատվել է օգոստոսյան խորհրդակցությունների ժամանակացույցը

ԿՐԹԱԿԱՆ, Օրվա լուր | | August 23, 2012 12:00

Ուսումնական տարին նախապատրաստված սկսելու, հանրակրթական դպրոցների ուսուցիչների և տնօրենների հետ կրթական գործընթացին առնչվող կազմակերպական և մեթոդական խնդիրները քննարկելու նպատակով՝ ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի հրամանով հաստատվել է մանկավարժների օգոստոսյան խորհրդակցությունների ժամանակացույցը: Համաձայն հրամանի՝ օգոստոսի 24-30-ը հանրապետության մարզերում և մայրաքաղաք Երևանում կանցկացվեն ուսուցիչների և տնօրենների խորհրդակցություններ:Մեկնարկը կտրվի Վայոց ձորի մարզից՝ օգոստոսի 24-ին :
Հանրակրթական դպրոցների տնօրենների և ուսուցիչների հետ հանդիպելու, խորհրդակցություններին մասնակցելու, տեղում իրավիճակին ծանոթանալու և չլուծված խնդիրների վերաբերյալ առաջարկություններ մշակելու նպատակով կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի հրամանով մարզեր կգործուղվեն կրթության և գիտության նախարարի տեղակալ Մ.Մկրտչյանը, և ՀՀ կրթության և գիտության նախարարության հանրակրթության վարչության պետ Ն. Հովհաննիսյանը և կրթության պետական տեսչության պետ Արամ Կարապետյանը:
Նախարար Արմեն Աշոտյանն օգոստոսի 27-ին կմասնակցի Լոռու մարզի, 28-ին Գեղարքունիքի, 30-ին՝ Երևանի դպրոցների տնօրենների և ուսուցիչների խորհրդակցությանը: ՀՀ Կրթության և գիտության նախարարության ենթակայության դպրոցների տնօրենների խորհրդակցությունը կանցկացվի օգոստոսի 29-ին:

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի նույն հրամանով մարզերում առարկայական սեկցիոն պարապմունքներ անցկացնելու նպատակով կրթության ազգային ինստիտուտի մասնագետների ներգրավմամբ կազմավորվել է երեք խումբ:

Դիտվել է 1520 անգամ:
Print Friendly

Leave a Reply