Հայաստանի մինչև 19 տարեկան ֆուտբոլիստների հավաքականը պարտվել է Վրաստանի մինչև 19 տարեկանների հավաքականին

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | August 23, 2012 11:51

Հայաստանի մինչև 19 տարեկան ֆուտբոլիստներիների  հավաքականը անցկացրել է առաջին ընկերական հանդիպումը Վրաստանի մինչև 19 տարեկանների հավաքականի հետ: Հանդիպումը տեղի է ունեցել Թբիլիսիում՝ Վրաստանի Ֆուտբոլի ֆեդերացիայի տեխնիկական կենտրոնում և ավարտվել է 1:0 հաշվով հօգուտ դաշտի տերերի: Հանդիպման միակ գոլը գրանցվել է 88-րդ րոպեին:

Հայաստանի մինչև 19 տարեկանների ազգային հավաքականը հանդես է եկել հետևյալ կազմով՝ Գևորգ Հարությունյան (Արտյոմ Կարապետյան), Վասպուրակ Մինասյան (Անդրանիկ Քոչարյան), Արամ Շախնազարյան, Հակոբ Լոռեցյան, Արթուր Պետրոսյան (Նորիկ Սարգսյան), Սարգիս Շահինյան (Դավիթ Լևոնյան), Գոռ Մալաքյան (Դավիթ Ասլանյան), Արարատ Եգանյան (Դավիթ Զաքարյան), Աղվան Պապիկյան (Ալբերտ Զոհրաբյան), Նաիրի Մինասյան, Արսեն Փիլոյան (Արման Մելքոնյան): Հանդիպման ընթացքում Դավիթ Լևոնյանը, Արամ Շախնազարյանը և Արման Մելքոնյանը ստացել են դեղին քարտեր:

Երկրորդ ընկերական հանդիպումը Վրաստանի մինչև 19 տարեկանների հավաքականի հետ կկայանա Վրաստանի Ֆուտբոլի ֆեդերացիայի տեխնիկական կենտրոնում օգոստոսի 24-ին, ժամը 17:30-ին:

Դիտվել է 1258 անգամ:
Print Friendly

Leave a Reply