Գվատեմալայում ոստիկանության նախկին պետին ազատազրկել են 70 տարով

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | August 23, 2012 10:52

Պեդրո Գարսիա Արեդոնդոն, ոստիկանության նախկին պետն է, որը 70 տարվա ազատազրկման է դատապարտվել ուսանողի առևանգման համար:
Բարձրաստիճան սպան, ոստիկանության նախկին պետը մեղավոր է ճանաչվել ընդդիմադիր ուսանողի առևանգման համար; Ոստիկանները սկզբում տանջել են երիտասարդին, որից հետո նա անհետացել է:
Այդ փաստով քրեական գործ է հարուցվել, իսկ երեկ նաև դատավճիռ է կայացվել: Առևանգման համար դատարանը նրան 40 տարվա ազատազրկման է դատապարտել, իսկ մարդու իրավունքների խախտման համար ավելացել է ևս 30 տարի: Ընդհանուր հաշվով ոստիկանության նախկին պետը դատապարտվել է 70 տարվա ազատազրկման:

Դիտվել է 908 անգամ:
Print Friendly

Leave a Reply