Ֆինանսների փոխնախարարը դրական է գնահատում երկրի տնտեսական վիճակը

ԳԼԽԱՎՈՐ ԼՈՒՐ, ՏՆՏԵՍԱԿԱՆ, Օրվա լուր | | August 22, 2012 18:32

Ազգային վիճակագրական ծառայությունը հրապարակել է 2012 թվականի առաջին յոթ ամիսների դրությամբ երկրի սոցիալ-տնտեսական վիճակը  բնութագրող մակրոտնտեսական ցուցանիշները: Ըստ այդ ցուցանիշների` 2012 թվականի առաջին յոթ ամիսների դրությամբ Հայաս­տանի տնտե­սության ակտի­վու­թյան ցու­ցա­նիշը 7.7 տոկոսով գերազանցել է նախորդ տարվա նույն ժամա­նա­կա­հատվածի համադրելի մա­կար­դակը: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն  ասաց  ՀՀ Ֆինանսների փոխնախարար Վարդան Արամյանը:

Ըստ նրա` տնտեսության բոլոր ոլորտներում, բացառությամբ շինարարության, վիճակագրական ծառայությունն արձանագրել է դրական դինամիկա:

Գյուղատնտեսության ոլորտում, համաձայն փոխնախարարի տվյալների, ևս նկատվել է տնտեսական ցուցանիշների աճ. “Գյուղատնտեսության ոլորտում մենք խնդիր ունեցանք 2010 թվականին` ունենալով բացասական աճ, ուստի Կառավարությունը անմիջապես ձեռնամուխ եղավ առաջացած խնդիրների լուծմանը: Արդյունքում մենք այսօր գյուղատնտեսության ոլորտում 2011-2012 թթ. տվյալներով ունենք ցուցանիշների բարձրացում”:

Այն հարցին, թե, այնումամենայնիվ, տնտեսվարողների կողմից դժգոհություններ կան կառավարության վարած տնտեսական քաղաքականության, հարկային դաշտի ու փոքր ու միջին բիզնեսի համար տրամադրվող պայմաններո վերաբերյալ, ֆինանսների նախարարն ասաց, որ իրենք տնտեսվարող սուբյեկտների քննադատություններն ընդունում են օբյեկտիվ, և ըստ դրանց փորձում են լուծումներ գտնել:

Արամյանը նաև նշեց, որ, իհարկե, կան խնդիրներ, սակայն ամեն ինչ այդքան վատ չէ, ինչպես ներկայացվում է, և հորդորեց երկրի տնտեսական վիճակը այդքան մռայլ գույներով չնկարագրել:

 

Վահե Մակարյան

 

Դիտվել է 1364 անգամ:
Print Friendly

Leave a Reply