Խորեն Գևորը ռինգ դուրս կգա սեպտեմբերի 8-ին

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | August 22, 2012 15:57

Գերմանիայում բնակվող  և մրցելույթներ ունեցող հանրշանոթ պրոֆեսիոնալ բռնցքմարտիկ, միջին երկրորդ քաշային Խորեն Գևորն իր հաջորդ մրցամարտը կանցկացնի սեպտեմբերի 8-ին` Մոսկվայում: Այդ օրը գերծանր քաշային  կարգում նախատեսված Կլիչկո-Չառ հանդիպումից առաջ կայանալիք փոքր Խորենն ուժերը կչափի ռուս բռնցքամարտիկ Մաքսիմ Վլասովի հետ:

Խորեն Գևորը Եվրոպայի 2008 թվականի չեմպիոն է: 32-ամյա հայ բռնցաքամարտիկն անցկացրել է 40 մենամարտ, որոնցից 32-ոևմ հաղթել է` 17-ում նոկաուտով, իսկ 8-ում պարտություն է կրել: Գևորը Հայաստանի վեցակի չեմպիոն է: Չորս անգամ  նա պայքարել է աշխարհի չեմպիոնի կոչման համար, սակայն  հաջողության չի հասել:

Դիտվել է 1188 անգամ:
Print Friendly

Leave a Reply