Նելլի Աղինյանը թեև հաղթեց, սակայն առաջատարից հետ է մնում

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | August 22, 2012 13:26

Հունաստանում ընթացող «Իսթմիա» շախմատի միջազգային մրցաշարում գրոսմայստեր Նելլի Աղինյանը 5-րդ տուրում սև խաղաքարերով հաղթեց Հունաստանի ներկայացուցիչՊարասկևա Դելիյանիսին և, վաստակելով երեք միավոր, այժմ զբաղեցնում Է 37-րդ տեղը :

Հաջորդ` 6-րդ տուրում, Աղինյանը սևերով խաղալու Է սերբ Դեյան Անտիչի հետ: Մրցաշարի առաջատարներն են` ուկրաինացի Սերգեյ Ֆեդորչուկը և հոլանդացի Ռոբին վան Կամպենը` 4,5-ական միավոր:

«Իսթմիայի» մրցաշարն անցկացվում է երկրորդ անգամ:

Դիտվել է 1157 անգամ:
Print Friendly

Leave a Reply