Ռուսաստանը հնարավոր է` մասնակցի ՆԱՏՕ-ի աֆղանական օպերացիային

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | February 8, 2010 20:12

ՆԱՏՕ-ի Գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսսենը չի բացառում Աֆղանստանում ՆԱՏՕ-ի օպերացիային Ռուսաստանի մասնակցության հնարավորությունը:

«Կարծում եմ` Ռուսաստանը հնարավոր է, որ հետագայում մասնակցի Աֆղանստանում մեր օպերացիային»,- ասել է Ռասմուսսենը` կիրակի ելույթ ունենալով Մյունխենի անվտանգության 46-րդ գագաթաժողովին:

Նրա կարծիքով՝  ռուսական իշխանությունները կիսում են ՆԱՏՕ-ի անդամ-երկրների անհանգստությունը` կապված Աֆղանստանում վերջին տարիներին ստեղծված իրավիճակի հետ:

Նա նշել է, որ եթե Աֆղանստանը կրկին դառնա տեռորիզմի ապաստան, ապա Ռուսաստանի համար հեշտ չի լինի` վերահսկել այնտեղ արտադրվելիք թմրանյութերի տարածումը:

ՆԱՏՕ-ի Գլխավոր քարտուղարի խոսքերով,  Ռուսաստանը կարող էր համագործակցել ՆԱՏՕ-ի հետ առաջին հերթին օդաչուների պատրաստման ոլորտում, ուղաթիռների տրամադրմամբ, նաև ՆԱՏՕ-ի հետ պայքարել թմրանյութերի թրաֆիկինգի դեմ:

РИА Новости

Դիտվել է 1276 անգամ:
Print Friendly

Leave a Reply