Կիմ Չեն Ինը մեկնելու է Իրան

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | August 22, 2012 12:47

Այս ամիս ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ինը Իրան է մեկնելու,  մասնակցելու “Չմիավորվելու շարժման” գագաթնաժողովին; Կազմկոմիտեի պաշտոնական ներկայացուցիչ Մոհամեդ Ռեզի Ֆորկանիի խոսքով, Կին Չեն Ինը ցանկություն է հայտնել մասնակցելու այդ ֆորումին` 4 տասնյակ այլ երկրների առաջնորդների հետ; Դիտարկվում է նաև գագաթնաժողովին ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունի մասնակցության հարցը:

Գագաթնաժողովը տեղի է ունենալու օգոստոսի 26-31-ը, Թեհրանում;

“Չմիավորվելու շարժմանը’ մասնակցում է   120 երկիր և ավելի քան 2 տասնյակ դիտորդ-պետություն, այդ թվում նաև` Հարավային Կորեան:

Իրանն ու Հյուսիսային Կորեան զարգացնում են համատեղ միջուկային ծրագրերը, որոնք դիտարկվում են միջազգային այլ ընկերակցությունների կողմից որպես համընդհանուր անվտանգության լուրջ սպառնալիք: Ընդ որում, Իրանը բացառում է , որ զբաղվում է  միջուկային զենքի մշակմամբ, իսկ ԿԺԴՀ-ն պնդում է, որ իր ուրանի ու պլուտոնի մշակումները կրում են բացառապես պաշտպանական բնույթ:

Դիտվել է 1477 անգամ:
Print Friendly

Leave a Reply