ԱՄՆ-ում սարսափելի հիվանդությունն արյունոտ բերք է հավաքում

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | August 22, 2012 12:30

Արևմտյան Նեղոսի տենդի մահվան ելքով դեպքերն ավելանում են; Հիվանդության վերահսկման ու կանխարգելման կենտրոնից հայտնում են, որ տվյալ հիվանդության հետևանքով արդեն մահացել է ԱՄՆ-ի 26 բնակիչ:

Ավելի վաղ հիվանդությունը մոլեգնում էր միայն Տեխասի տարածքում (Դալլասում մի քանի օր առաջ արտակարգ իրադրություն էր հայտարարվել ու քիմիկատներով սկսել էին պայքարը հիվանդությունը տարածող միջատների դեմ, սակայն, շատ արագ  այս տենդը նշված տարածքից դուրս է եկել. Կալիֆոռնիայում հիվանդությունից մահացել է 2 մարդ:

Աշխարհում տվյալ հիվանդության դեմ պատվաստանյութ գոյություն չունի, որը կարող է  դիմագրավել հիվանդության տարածմանը: Մնում է միայն օժանդակող թերապիայի վրա հույսը դնել, որն ուղղված է օրգանիզմի պաշտպանական ֆունկցիաների ակտիվացմանը:  Այս հիվանդությամբ վարակվելու ռիսկի խմբում են  50-ից բարձր կանայք ու տղամարդիկ, ինչպես նաև քրոնիկ հիվանդություններ ունեցողները, որոնց իմունիտետը պարզապես թուլացել է:

Դիտվել է 1640 անգամ:
Print Friendly

Leave a Reply