Հրդեհներ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | August 22, 2012 12:16

Օգոստոսի 21-ին, ժամը 20.05-ին ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզում` Մեղրիի «Խճաքար» գործարանի մոտ այրվում է տնակ:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 20.36-ին, մարվել՝ 20.40-ին:

Այրվել է Ց. Հարությունյանին պատկանող փայտե տնակը՝ 9 քմ մակերեսով և 10 քմ խոտածածկ տարածք:

Նույն օրը, ժամը 20.05-ին ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի «Արջուտ» կայարանի մոտ այրվում է տան տանիք:

Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 21.18-ին, մարվել` 22.39-ին։

Ս. Հայրապետյանին պատկանող տան բակում այրվել է 170 հակ պահեստավորված անասնակեր:

Օգոստոսի 22-ին, ժամը 03.27-ին տեղեկություն է ստացվել, որ Երևանի Վիլնյուսի 15 շենքից` մթերային խանութից, ծուխ է նկատվում:

Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 04.05-ին, մարվել` 04.38-ին:

«Ա. Գևորգյան» ԱՁ-ին պատկանող խանութում այրվել է 3 սառնարան, հեռուստացույց, օդափոխիչ և ցուցափեղկ` 9 քմ մակերեսով:

Դիտվել է 1400 անգամ:
Print Friendly

Leave a Reply