60-ամյա կնոջը փրկել են գետում խեղդվելուց
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | օգոստոսի 22, 2012 12:13
Օգոստոսի 21-ին, ժամը 17.48-ին ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզում` Կապանի Շահումյան փողոցի մոտ քաղաքացի է ընկել Ողջի գետը։
Դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական ջոկատը։
Փրկարարները գետից դուրս են բերել Վարդուշ Արզումանյանին (մոտ 60 տ.) և տեղափոխել Կապանի կենտրոնական հիվանդանոց:
Ըստ բժիշկների` տուժածի առողջական վիճակը միջին ծանրության է:
Դիտվել է 1256 անգամ:





Facebook
Tweet This