Հրանտ Դինքին սպանողը բանտում ամուսնացել է

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | February 8, 2010 20:15

Հրանտ Դինքին սպանողը ամուսնացել է Քոցաելի նահանգի հյուսիարևմտյան մասում տեղակայված Kandıra F-type բանտում, որտեղ նա բանտարկված է:

1990 թվականին ծնված Օգյուն Սամաստի և 19-ամյա Սելմա Շահինի ամուսնությունը կազմակերպել է բանտին մերձակա Աքչաքեզ գյուղի մուխտարը (գյուղապետ):

«Արարողությանը մասնակցել են բանտարկյալները, և Շահինի հարազատները»,- հաղորդում է Todays Zaman-ը: Աքչաքոյի մուխտար Մևլութ Աքդենիզը նշել է, որ իրենք ստացել էին ամուսնության դիմումը 2 շաբաթ առաջ: «Իրավական ընթացակարգերին համաձայն, մենք գնացինք բանտ: Ես գլխավորեցի արարողությունը բանտարկյալների ներկայությամբ: Աղջիկն ասաց, որ իրենք նշանվել էին 6 ամիս առաջ»:

Դիտվել է 1267 անգամ:
Print Friendly

Leave a Reply