Կուբանում ջրհեղեղից 4 մարդ է մահացել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | August 22, 2012 12:03

Ոստիկանությունը Տուապսեի շրջանում ջրհեղեղի ժամանակ 4 մարդու դիակ է հայտնաբերել: Եվս 4-ը հիվանդանոցում են զանազան վնասվածքներով:

Ուժես, հորդառատ անձրևի պատճառով անցած գիշեր հեղեղման գոտում են հայտնվել առողջարանային Նովոմիխայլովսկի ավանում գտնվող  600 տուն:

Ջրի մակարդակը Նեչեպսուխո գետում կտրուկ բարձրացել է  գրեթե  կես մետր; Շուրջ մեկուկես հազար մարդ է հայտնվել աղետի գոտում: Տեղաբնակները գերադասել են չլքել տները, իսկ զբոսաշրջիկները անձրևներից անմիջապես հետո փորձել են հեռանալ ավանից: Միայն լուսադեմին, ժամը 4-ին է ջուրը սկսել նահանջել;

“Սկզբում տեղատարափ անձրև էր, մարդիկ թաքնվեցին տներում, իսկ հետո 3 մ բարձրությամբ ալիք եղավ”,պատմում են տեղաբնակները:

Դիտվել է 1096 անգամ:
Print Friendly

Leave a Reply