Մահացել է Սուրեն Սիրունյանի դուստրը` Դիանա Սիրունյանը

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | August 22, 2012 11:55

ՆԳ նախկին նախարար Վանո Սիրադեղյանի թիկնազորի նախկին պետ Սուրեն Սիրունյանի հանկարածամահ լինելուց հետո ինքնասպանության փորձ կատարած նրա դուստրը` 16-ամյա Դիանա Սիրունյանը, մահացել է: «Փաստինֆո»  գործակալության թղթակցի հետ զրույցում լուրը հաստատեց Առողջապահության նախարարի առաջին տեղակալ Հայկ Դարբինյանը: Մահը վրա է հասել օգոստոսի 22-ի առավոտյան` ժամը 04:30-ին:

Հիշեցնենք, որ օգոստոսի 18-ին 41 տարեկան հասակում հանկարծամահ եղավ Վանո Սիրադեղյանի թիկնազորի նախկին պետ, նախկին քաղբանտարկյալ Սուրեն Սիրունյանը։ Հոր մահվան լուրն իմանալուց հետո միակ դուստրը՝ Դիանան, ինքնասպանության փորձ էր արել՝ նետվելով 5-րդ հարկից։

Բժիշկները նրա առողջական վիճակը գնահատում էին ծայրահեղ ծանր: Երեկ Դիանա Սիրունյանի առողջական վիճակը փոքր-ինչ վատացել էր:

Ցավոք, նրա կյանքն այդպես էլ հնարավոր չեղավ փրկել:

«Փաստինֆո»

Դիտվել է 1851 անգամ:
Print Friendly

Leave a Reply