Եգիպտոսի լեռներում 3 հազար ահաբեկիչ է թաքնվում

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | August 22, 2012 11:42

Եգիպտական մամուլում  սարսափեցնող հաշվետվություն է հայտնվել այն մասին,  թե ինչ է կատարվում Սինայում:

Տվյալներ կան, որ Հալյալ լեռներում, գտել են  միջազգային ու փախստական 3 հազար ահաբեկչի թաքստոց:

Հալյալը Սուեզի ջրանցքի մոտ գտնվող Ֆելուջա արվարձանից ձգվում է  էլ-Արիշու;  Հսկայական քանակով քարանձավներով լեռների բարձրությունը  150 մ է, ձգվում է 260 կմ: Լեռան արահետները հայտնի են միայն տեղի բեդվինների Տարաբին ցեղին: Հենց նրանց խոսքով էլ, լեռներում թաքնվել են ավելի քան 3 հազար ահաբեկիչ; Սակայն, բեդվինների ու ահաբեկիչների վաղեմի կապերը բարդացնում են եգիպտական անվտանգության ուժերի գործողությունները, որոնք տեղ են հասել` ահաբեկիչներին ոչնչացնելու ու Սինայում վերահսկողություն հաստատելու համար;

Եգիպտական ԶԼՄ-ների կարծիքով, ցանկացած փորձ տապալվում է, եթե բանակը նախապես բեդվինների հետ պայմանավորվածություն չի ունենում:

Դիտվել է 1062 անգամ:
Print Friendly

Leave a Reply