Քրիստոնյաների թաղամասերը Հալեպում մաքրվել են գրոհայիններից

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | August 22, 2012 11:13

Երեքշաբթի զինված ավազակախմբերից մաքրվել են Հալեպի քրիստոնյա թաղամասերը` Տիլյալն ու Ջեյդը: Նահանջողները դիմադրել են Սիրիայի զինյալներին 2 օր շարունակ: Ֆերհատ հրապարակից ոչ հեռու ոչնչացվել են  տասնյակ  ահաբեկիչներ ու վարձկաններ,  գրավված է զենք ու պայթուցիչ նյութեր: Բանակային հատուկ նշանակության ջոկատներին հաջողվել է դադարեցնել Հաթթաբ հրապարակում նախապատրաստած պայթյունը; Ռումբը վնասազերծվել է: Ձերբակալվել են 5 ահաբեկիչներ, որոնք ղեկավարել են այդ  հարձակումները;

Զինված խմբավորումների դեմ օպերացիան վարում են կառավարական զորքերը; Գրոհայինները դուրս են բերվել գրավված դպրոցներից, ոստիկանական բաժիններից ու պետհիմնարկներից: Հարվածներ են հասցվում օդից: Ոչնչացվել է  Թուրքիայի սահմանի կողմից առաջ շարժվող  խոշոր կալիբրանոց ականանետներով  զինված ջիպերի շարասյունը: Միայն մեկ օրում Սիրիայում զոհվել է 128 մարդ: Ընդ որում, նրանցից 81-ը` խաղաղ բնակիչ;

Դիտվել է 1609 անգամ:
Print Friendly

Leave a Reply