Էկվադորում ակտիվացել է Տունգուրաուա հրաբուխը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | August 22, 2012 10:33

Էկվադորում զգալիորեն ակտիվացել է Տունգուրաուա հրաբուխը, որն արդեն 3-րդ օրն անընդմեջ արտաժայթքում է լավա ու հալված ապար: 4 կմ բարձրությամբ մոխրասյունն արդեն ծածկել է 5 բնակավայր;

Ներկայումս մոտակա բնակավայրերից տարհանվել է ավելի քան 110 ընտանիք: Օգոստոսի 19-ից սկսված այս երևույթն արդեն հսկայական վնաս է պատճառել  հրաբխի ստորորտին աճեցված մշակաբույսերին, մոխրից արդեն տուժել է 50 հա ցանքատարածք, 400 հա կարտոֆիլային դաշտ, ինչպես նաև Կերոյի շրջանում  եգիպտացորենի ու լոբու  ցանքատարածքներ:

Գործող 5016 մ բարձրություն ունեցող  Տունգուրաուա հրաբուխը գտնվում  է էկվադորյան Անդերի կենտրոն ում, 135 կմ Կիտոյից հարավ;

Դիտվել է 1248 անգամ:
Print Friendly

Leave a Reply