Աֆղանական բանտից մահվան դատաապարտված 15 թալիբ է փախել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | August 22, 2012 8:53

Քաբուլի վտանգավոր հանցագործների կենտրոնական` Պուլի-Չարխի բանտից գիշերը փախել է մահվան  դատապարտված 15  դաշտային հրամանատար, հայտնել է “Թալիբան “շարժման մամլո քարտուղար Զաբիուլա Մոջահեդը:

“Փախածներն արդեն վերադարձել են խմբավորման շարքեր ու միացել իրենց ընտանիքներին”,հայտնել է նա “Ջիհադի ձայն”ինտերնետ տիրույթում:

Ինչպես հայտնի է դարձել, մահվան դատապատվածներն ասես “գոլորշիացել” են 3-րդ բանտախցից:

Պաշտոնականիշխանություններն առայժմ ոչ մի կերպ չեն մեկնաբանում կատարվածը:

Դիտվել է 1293 անգամ:
Print Friendly

Leave a Reply