Շախմատի Ադրբեջանի հավաքականի գլխավոր մարզիչը` Հայաստանի ընտրանու մասին

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | August 21, 2012 19:46

Օգոստոսի 27-ին Թուրքիայի Ստամբուլ քաղաքում մեկնարկելիք Շախմատի համաշխարհային օլիմպիադայից առաջ ուշագրավ տեսակետ է հայտնել Շախմատի Ադրբեջանի հավաքականի գլխավոր մարզիչ Վլադիմիր Տուկմակովը: Գրոսմայստերը նշել է, որ շախմատում թիմի ներուժի մասին օբյեկտիվ պատկերացում է տալիս ունեցած վարկանիշը, թեև երբեմն բացառություններ լինում են: Նա խոստովանել է, որ, Վուգար Հաշիմովի բացակայության պատճառով, իրենց հավաքականի վարկանիշն իջել է: Ինչ վերաբերում է հաղթողի հավակնորդներին, ապա նա խոստովանել է, որ չեմպիոնի կոչմանը հավակնում են Ռուսաստանի, Ուկրաինայի, Հայաստանի հավաքականները: Ադրբեջանի  թիմի մասին նա միայն նշել է, որ իր վարկանիշով այն տասնյակում է:

Դիտվել է 1515 անգամ:
Print Friendly

Leave a Reply