Կրթաթոշակ «Արփա-Սևան» ԲԲԸ կողմից

ԿՐԹԱԿԱՆ, Օրվա լուր | | August 21, 2012 17:11

ՀՀ տեխնիկական ԲՈՒՀերի կամ ամբիոնների ներքոնշյալ մասնագիտությունների մագիստրատուրայի ուսանողները կարող են դիմելուսման վարձի փոխհատուցման և/կամ անվանական կրթաթոշակի համար հայտարարված մրցույթին։

Առաջին փուլը հաղթահարած ուսանողները կհրավիրվեն հարցազրույցի, որից հետո կորոշվեն հաղթողները։

Մրցույթի մասնակիցները պետք է լինեն մագիստրատուրայի ուսանողներ, այսինքն 2012 թվականի սեպտեմբերից սկսեն իրենցուսումը մագիստրատուրայի առաջին կամ երկրորդ կուրսում։ Հաղթողները կրթաթոշակ կստանան 2012-2013 ուսումնական տարվա համար։

Մրցույթի հաղթողները ուսումն ավարտելուց հետո կհրավիրվեն աշխատանքի «Արփա-Սևան» ԲԲԸ կողմից և կստանան միջինիցբարձր աշխատավարձ։ Աշխատանքային պայմանագիրը կնքվելու է առնվազն 5 տարով։

Մրցույթին մասնակցելու են հրավիրվում հետևյալ մասնագիտություններով ուսումը շարունակող մագիստրատուրայի ուսանողները.

• Լեռնային գործ

• Հիդրոտեխնիկական շինարարություն

Մրցույթին մասնակցելու համար խնդրում ենք մինչև 2012թ. –ի սեպտեմբերի 20-ը , info@arpa-sevan.am էլ. փոստի հասցեին ուղարկել.

բակալավրիատի դիպլոմի և դիպլոմի միջուկի պատճենը.
2 երաշխավորագիր, որոնցից միայն մեկը պարտադիր պետք է գրված լինի դասախոսի կողմից, իսկ մյուսը գործատուի, համակուրսեցու, ընկերոջ կամ այլ մտերիմների կողմից.
ինքնակենսագրական (CV).
կից նամակ, որտեղ պետք է ներկայացված լինեն դիմորդի երկարաժամկետ նպատակներն ու ծրագրերը և այս կրթաթոշակին դիմելու շարժառիթները.
ոչ պարտադիր, սակայն ցանկալի է մասնագիտությանը համապատասխան որևէ նախագծի օրինակ (գծագիր, նախահաշվի տարբերակներ և այլն)
Մրցույթի արդյունքները կամփոփվեն մինչև ս.թ.-ի հոկտեմբերի 15-ը, և առաջին փուլը հաղթահարած դիմորդները կհրավիրվեն հարցազրույցի։ Հաղթողների անունները կհրապարակվեն նոյեմբերի 1-ին , և կրթաթոշակը կհատկացվի անմիջապես։

Դիտվել է 1659 անգամ:
Print Friendly

Leave a Reply