Հայ Ազգային Ինստիտուտը ընդլայնել է Հայոց Ցեղասպանությանը վերաբերող իր կայքը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | August 21, 2012 17:08
Հայ Ազգային Ինստիտուտը (ANI) այս շաբաթ հայտարարեց Հայոց Ցեղասպանությանը վերաբերող իր կայքի ընդլայնման մասին: Ավելացվել է «Ժամանակակից մամլո լուսաբանում» անվամբ մի նոր բաժին` բաղկացած Հայոց Ցեղասպանությունը քննարկող շուրջ 170 հոդվածներից 50 մամլո աղբյուրներից: ANI-ի կայքը ամենամեծ թվով այցելուներ ունեցող Հայոց Ցեղասպանությանը վերաբերող կայքերից է:
«Ժամանակակից մամուլի» բաժինը վկայում է Հայոց Ցեղասպանության միջազգային իրազեկվածության աճի մասին` մատնանշելով լուսաբանումներ աշխարհի տարբեր մասերից` հատկապես անգլախոս երկրների աղբյուրներից, մասնավորապես Միացյալ Նահանգներից, Կանադայից, Մեծ Բրիտանիայից և Իսրայելից: Նոր բաժինը պարունակում է հոդվածներ Հայոց Ցեղասպանության պատմական, քաղաքական, իրավական և բարոյական կարևորության վերաբերյալ: Օրինակ` ընթերցողները կարող են գտնել մի շարք հոդվածներ, որոնք արտացոլում են Ցեղասպանության վերահաստատման ԱՄՆ մամուլի քննարկումների զարգացման և ներկա գործընթացը:
«Ժամանակակից մամլո լուսաբանման» բաժինը տեղեկացնում է նաև այդ իրադարձությունների և Հայոց Ցեղասպանության փաստերի շուրջ աշխարհի իրազեկվածության մասին և թե ինչպես տասնամյակների լռությունը և մարդու իրավունքերի նկատմամբ ուշադրության բարձրացումը, վերափոխեցին 1915թ, իրադարձությունների նշանակության ընկալումը:
Առկա են լուսաբանման տաս բաժիններ ` «Գրքեր», «Խմբագրություններ», «Կրթություն», «Մամուլի առաջին էջերում տեղ գտած հոդվածներ», «Հուշեր», «Կարծիքներ», «Ցեղասպանության հիշատակման օրվան նվիրված հոդվածներ» և «Հատուցում»: Այս բաժինները մատնանշում են այս կարևոր թեմայի շուրջ քննարկումների մասշտաբը և լուսաբանման տեսակները:
Քանի որ Առաջին համաշխարհային պատերազմին առնչվող նորությունները գերիշխող էին և քանի որ 1915թ. Օսմանյան կայսրությունում հայ ժողովրդի դեմ իրագործված վայրագությունների մեծությունը հնարավոր չէր անտեսել` այս հանցագործությունների վերաբերյալ միջազգային լուսաբանումը կանոնավոր բնույթ էր կրում: 1915թ, հոդվածների օրինակները ցուցադրվում են ANI-ի կայքում: Պատերազմի ավարտից հետո մամուլի ուշադրությունը հայկական խնդիրների նկատմամբ վերացավ, իսկ 20-րդ դարի ընթացքում այդ հարցի շուրջ մեծ մասամբ տիրում էր լռություն:
20-րդ դարի վերջին Հայոց Ցեղասպանության պատմական նշանակության վերաբերյալ հանրային ուշադրությունը վերականգնվեց: Աշխարհի տարբեր մասերում իրականացվող մասսայական սպանությունները բարձրացրեցին ուշադրությունը մարդու իրավունքների խնդիրների նկատմամբ և Հայոց Ցեղասպանությունը դարձրեցին 20-րդ դարի ցեղասպանությունների նախադեպ: Հայոց Ցեղասպանության շուրջ մամլո քննարկումները լայն տարածում ստացան 21-րդ դարում, ինչպես ասվում է «Ժամանակակից մամլո լուսաբանման» բաժնում, որտեղ արձանագրվում է մամուլի ուշադրությունը այդ թեմայի նկատմամբ 2000թ.-ից ի վեր: Ուշադրության արժանի հոդվածներ հայտնի լրագրողների և գրողների կողմից նույնպես կավելացվեն կայքում:






Facebook
Tweet This
Email This Post
