“Ստվեր, մենաշնորհ, օլիգարխիա, կոռուպցիա…”. Արամ Սարգսյան

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | August 21, 2012 16:57

“Համակարգը պետք է փոխվի, այս համակարգով ոչինչ չի ստացվի”,- այս կարծիքին է ՀԴԿ նախագահ Արամ Գասպարի Սարգսյանը:

“Մինչև հանրապետության նախագահը քաղաքական կամք չդրսևորի, այս երկրում որևէ բան չի փոխվի”:

Իսկ “Անկախ”-ի այն հարցին, թե ինչպես է պատկերացնում նա այդ համակարգային փոփոխությունը նույն նախագահի առկայության պարագայում, ՀԴԿ առաջնորդն ասաց, որ նախագահի ինստիտուտն այդքան էլ անձնավորված չէ. “Նախագահն ընտրված է պետությունը կառավարելու համար և նա պետք է այդ ֆունկցիաներն իրականացնի: Հիմա մենք դիմում ենք նրան` ասելով որ նա այդ ֆունկցիաներն իրականացնի, քանզի գտնում եմ, որ ինքը այդ հնարավորությունն ունի:

Սարգսյանը նշեց, որ լուրջ տնտեսագետների հաշվարկով առնվազն 7-10 մլրդ հայկական կապիտալ գտնվում է օվշորային գոտում. “Սրանք այն փողերն են, որոնք հարկված չեն, սրանք “լեվի” ապրանքների վաճառքից ստցված փողերն են”:

Ըստ նրա` բազմաթիվ անշարժ գույք է գնվել արտասահմանում այս գողացված փողերով. “Ու այսքանից հետո սփյուռքին հորդորում ենք, որ գան իրենց գումարները ներդնեն մեր երկրում, որպեսզի արտագաղթը կասեցնենք: Բա եղա՞վ: Հայաստանում բազմաթիվ մուլտիմիլիոներներ կան, նախ նրանց համոզեք, որ նրանք իրենց գումարները ներդնեն Հայաստանում”:

Ա. Սարգսյանը այս ամենի պատճառը տեսնում է 4 չլուծված հիմնահարցերի մեջ` ստվեր, մենաշնորհ, օլիգարխիա, կոռուպցիա. “Սրանք 4 հիմնարար սյուներ են, որ պահում են այս համակարգը: Եթե այս սյուները չքանդվեն, Հայաստանը իրական զարգացում չի ունենա”:

 

 Վահե Մակարյան

 

Դիտվել է 1583 անգամ:
Print Friendly

Leave a Reply