Արամ Սարգսյանը չի առաջադրվելու, որովհետև չի ուզում թեթևսոլիկություն անել…

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | August 21, 2012 16:52

Հայաստանի Դեմոկրատական Կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը ընտրություններին այնքան էլ լուրջ չի վերաբերվում: Նա այս անգամ մտադիր էլ չէ մասնակցել նախագահական ընտրություններին որպես նախագահի թեկնածու, քանի ոչ չի ցանկանում առաջադրվել:

“Չեմ առաջադրվելու… Թեթևսոլիկություն չանենք”,- այսպես իր դիրքորոշումն ընդգծեծ այս հարցի վերաբերյալ Արամ Գասպարիչը լրագրողների հետ հանդիպմանը:

Ըստ նրա` այս ընտրություններին ևս ոչինչ չի փոխվելու, որպեսզի մենք մտածենք, թե նոր ընտրությունները լրիվ այլ սկզբունքով կանցնեն”:

Ինչ վերբերում է առաջիկա ՏԻՄ ընտրություններին, ապա Սարգսյանն ասաց. “Ինչպես եղել են խորհրդարանական ընտրությունները, այնպես էլ կանցնեն ՏԻՄ ընտրությունները, որևէ սպասելիք չունեմ: Իրականում հասարակաությունն անտարբեր է այս ընտրությունների նկատմամբ, այդ թերթերն ու իշխանական համակարգն է, որ ինչ-որ հետաքրքրություն է փորձում առաջացնել”:

Արամ Գասպարիչի  կարծիքով Բալասանյանը կլինի Գյումրիի նոր քաղաքապետը, թե ուրիշ մեկը, էական տարբերություն չկա. “Ձեզ թվում է Բալասանյանը կարող է Գյումրիում լրիվ ուրիշ երկիր կառուցի՞: Ինչպես կա, այնպես էլ մնալու է, եթե երկրում ամբողջական համակարգը չի փոխվելու: Դրա համար էլ մենք այդ ՏԻՄ հասկացության նկատմամաբ բացարձակ անտարվեր ենք”:

Իսկ թե ինչխիսի զարգացումներ է կանխատեսում ՀԴԿ առաջնորդը 2013 թվականի նախագահական ընտրությունների վերաբերյալ, և ինչ կարծիքի է Սերժ Սարգսյանի, Վարդան Օսկանյանի և Լևոն Տեր-Պետրոսյանի հավանական առաջադրման մասին, Ա. Սարգսյանն ասաց, որ նրանք նույն համակարգի ծնունդն են, իսկ այդ համակարգն իրենց համար անընդունելի է:

Ըստ դեմոկրատ Սարգսյանի` Սերժ Սարգսյանին այսօր իրականում լուրջ խանգարող չկա, քանի որ պայքարը թվացյալ է, լուրջ մրցակցություն չկա Սերժ Սարգսյանի և որևէ ընդդիմադիր գործչի միջև:

Նա նաև ՀԱԿ-ին չի համարում իրական ընդդիմություն և իրական այլընտրանք իշխանությանը. “ՀԱԿ կա՞, որ ես էլ այլընտրանք տեսնեմ: Մենք անընդունելի ենք համարել ՀՀՇ-ի գաղափարախոսությունը մինչև այսօր”:

Վահե Մակարյան

Դիտվել է 1160 անգամ:
Print Friendly

Leave a Reply