Արծվիկ Մինասյան. «Հարկերի մասին օրենքի նախագիծը քաղաքական ենթատեքստ ունի»

ՏՆՏԵՍԱԿԱՆ, Օրվա լուր | | February 8, 2010 19:50

ԱԺ ՀՅԴ խմբակցության անդամ Արծվիկ Մինասյանը կառավարության առաջարկած «Հարկերի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծում քաղաքական ենթատեքստ է տեսնում:

«Այն չի կարող քաղաքական ենթատեքստ չունենալ, որովհետև այս հարկային քաղաքականությունը բերելու է սեփականության նոր վերաբաշխման հնարավորության ընձեռնմանը:,- այսօր լրագրողներին ասաց Մինասյանը,- Մի կողմից այն ուժեղացնում է անբարեխիղճ համայնքի ղեկավարների դիրքերը, մյուս կողմից` թուլացնում բարեխիղճներին: Որովհետև, մասնավորապես, հարկ վճարողի կողմից հարկը ճամանակին չտալու դեպքում սեփականության իրավունքից զրկելու հայցով ՏԻՄԸ-կարող է մտնել դատարան: Իսկ սա էական վտանգ է ներկայացնում հատկապես այն համայնքներում, որտեղ որ իսկապես քաղաքացիները կամ ազգաբնակչությունը չունեն եկամուտների մեծ հոսքեր»:

Կառավարությունն առաջարկում է սահմանել տեղական 10 հարկատեսակներ, որոնցից պարտադիր կհամարվեն հողի հարկն և գույքահարկը: Այս հարկատեսակները գործում էին, սիկ մնացած 8-ը նոր են. հյուրանոցային, տրանսպորտային միջոցների կայանատեղու, անավարտ շինրարության և այլ հարկեր:

Մինասյանն ասում է, որ եթե հարկատեսակը կա, բայց չի սահմանվում, ապա իր համար դժվար է որևէ բան ասել այդ մասին. «նախատեսված է վաճառքի հարկ, բայց սահմանված չէ, թե ինչ հասկանալ դրա տակ»:

«Մյուս կողմից այդ օրինագիծը հակասում է կառավարության որդեգրած այն սկզբունքին, համաձայն որի իրականացվում է տարաածքային համաչափ զարգացում»,- ասում է Մինասյանը: Մինասյանի կարծիքով օրինագծի համար պետք է մշակվի հայեցակարգ. «համայնքապետը չի կարող կամայականորեն հարկ սահմանել. օրենքը պիտի սահմանի հարկի չափը և առավելագույն դրույքաչափը»:

Օրինագծի ընդունումը 15 օրով հետաձգվել է:

Դիտվել է 1388 անգամ:
Print Friendly

Leave a Reply