Իսլանդիայի մայրաքաղաքում բացվել է առնանդամների թանգարան

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | August 21, 2012 16:11

Ռեյկյավիկում տեղի բնակիչ Սիգուրդուր Խյարտարսոնը 15 տարի շարունակ հավաքել է Իսլանդիայի ու այլ երկրների կենդանիների առնանդամներ: Թոշակի անցնելով, նախկին դասախոսը որոշել է կիսվել իր զբաղմունքով ու համընդհանուր ցուցադրության է հանել 280 ցուցանմուշ: Հավաքածում հաշվվում է 95 կենդանատեսակ, իսկ հավաքորդի հպարտության գլխավոր ցուցանմուշը մարդկային առնանդամն է, որը պատկանել է 95 տարեկանում մահկանացուն կնքած իսլանդացի ֆաշիստին:
Հավաքածուում ներկայացված են Իսլանդիայի հանդբոլի հավաքականի (որը Պեկինի օլիպիադայում բրոնզե մեդալի արժանացավ ) խաղացողների առնանդամների ծեփածո տարբերակները:
Ամենատարածված հարցը, որին ստիպված է լինում պատասխանել հավաքորդը` ում է պատկանում աշխարհում ամենամեծ առնանդամը, որին նա պատասխանել է, որ դա կապույտ կետաձուկն է, որի առնանդամն, ի դեպ 5 մ երկարություն ունի: Իսկ ամենափոքրը` համստերիկի առնանդամն է` ընդամենը 2 մմ:
Այս հավաքածուն արդեն 400 հազար մարդ է տեսել, ավելին, քանի երկրի բնակչությունն է: Իսկ Սիգուրդուր Խյարտարսոնը գտնում է, որ այս թեմայում ոչ մի անպատշաճ բան չկա:

Դիտվել է 2151 անգամ:
Print Friendly

Leave a Reply