Գրիգոր-Սևակ Մխիթարյանը երրորդն է
ՍՊՈՐՏ, Օրվա լուր | ankakh | August 21, 2012 15:53
Գրոսմայստեր Գրիգոր-Սևակ Մխիթարյանը Բրազիլիայի Մարինգա քաղաքում անցկացված շախմատի միջազգային մրցաշարում, 9 հնարավորից վաստակելով 7,5 միավոր, բաժանեց 2-4-րդ տեղերը: Լրացուցիչ ցուցանիշներով Մխիթարյանին շնորհվեց 3-րդ մրցանակը:
Արմեն Պրուդյանը 6,5 միավորով զբաղեցրեց 11-րդ տեղը:
8,5 միավորով առաջին մրցանակը նվաճեց գրոսմայստեր Խոսե Ֆերնանդո Կուբասը (Պարագվայ):
Հավելենք, որ մրցաշարին մասնակցում էին 251 շախմատիստներ:






Facebook
Tweet This
Email This Post
