Անսիրտ քաղաքական գործիչը հայտնվել է սկանդալի կենտրոնում

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | August 21, 2012 15:21

Հասարակայնությունը քննադատել է  քաղաքական գործչին, որը վերջերս հայտարարել է, որ այն կանայք, որոնք սեքսուալ բռնության են ենթարկվել, չպետք է աբորտ անեն, քանի որ “օրինական բռնաբարությունը երբեք չի հանգեցնում հղիության”;

Այս խոսքերի հեղինակն Ամերիկայի քաղաքական գործիչ Թոդ Ակինը են պատկանում; Կանայք ցնցված են, նրանցից շատերն են բռնության ենթարկվել ու բախվել դրա հետևանքով  հղիությունը դադարեցնելու խնդրին; Իր ելույթում քաղաքական գործիչը հիմնվել է մասնագետների  հավաստիացումների վրա, որոնք հավատացնում են, որ բռնաբարության ժամանակ կնոջ օրգանիզմը “միացնում’ է պաշտպանական մեխանիզմը, որը նրան պաշտպանում է  անցանկալի հղիությունից, սակայն, իրականում, կանայք բավականին հաճախ են հղիանում իրենց բռնաբարողներից:

Հասարակայնության ճնշման ներքո,  Միսսուրի նահանգի  հանրապետական կուսակցությունից ԱՄՆ Սենատի թեկնածուն ստիպված էր ներողություն խնդրել բոլորից, ում վիրավորել են իր չմտածված խոսքերը;

Դիտվել է 1162 անգամ:
Print Friendly

Leave a Reply