Ջրմուղ կողուղու հորանում նռնակ է գտնվել

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | August 21, 2012 14:19

Օգոստոսի 20-ին, ժամը 13.59-ին տեղեկություն է ստացվել, որ Երևանի Ավետիսյան 1 շենքի մոտ գտնվող ջրմուղ կոյուղու հորանում հայտնաբերվել է նռնակ:

Դեպքի վայր է մեկնել ՃԿԿ ԱԻ արձագանքման խումբը, մեկ մարտական հաշվարկ և հատուկ փրկարարական ջոկատի հերթապահ խումբը: Դեպքի վայրում են գտնվել նաև «1-02» և «1-03» ծառայությունների աշխատակիցները:

Տեղում պարզվել է, որ «Երևան Ջուր» ՓԲԸ-ի աշխատակիցները հորանում աշխատանքներ իրականացնելիս հայտնաբերել են «Ֆ-1» տիպի նռնակ` առանց ապահովիչի, բռնկիչով:

Դեպքի վայր ժամանած ՀՀ ԶՈՒ սակրավորները նռնակը վնասազերծել և տեղափոխել են անվտանգ տարածք:

Դիտվել է 1215 անգամ:
Print Friendly

Leave a Reply