Արթուր Աբրահամ-Ռոբերտ Շտիգլից մրցամարտից առաջ
ՍՊՈՐՏ, Օրվա լուր | ankakh | օգոստոսի 21, 2012 14:34
Օգոստոսի 25-ին Բեռլինում կանցկացվի Արթուր Աբրահամ-Ռոբերտ Շտիգլից մրցամարտը: Պրոֆեսիանալ այս բռնցքամարտիկների հանդիպումը մեծ հետաքրքրություն է առաջացրել:
Արթուր Աբրահամի վերջին մարզումը, որը բաց է լինելու լրատվամիջոցների և երկրպագուների համար, նախանշված է այսօր` օգոստոսի 21-ի, Բեռլինում:
Գերմանիան ներկայացնող հայազգի պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Արթուր Աբրահամի և WBO վարկածով 2-րդ միջին քաշային կարգում աշխարհի չեմպիոն Ռոբերտ Շտիգլիցի տիտղոսային մենամարտը կցուցադրվի Հայաստանի հանրային հեռուստաընկերության ուղիղ եթերում:
Այս տարի Արթուր Աբրահամն արդեն երկու հաղթանակ է տարել: Հունվարի 14-ին Գերմանիայի Օֆֆենբուրգ քաղաքի «Բադեն-Արենա» համալիրում Աբրահամն արգենտինացի Պաբլո Օսկար Նատալիո Ֆարիասին մենամարտի 5–րդ ռաունդում նոկաուտի ենթարկեց` նվաճելով WBO վարկածով միջին քաշային կարգում Եվրոպայի չեմպիոնի կոչումը: Հետո Գերմանիայի Քիլ քաղաքի «Sparkassen-Arena»-ում մեր հայրենակիցը միավորների առավելությամբ հաղթեց լեհ մրցակցին` Պյոտր Վիլշևսկուն` վերանվաճելով WBO վարկածով միջին քաշային կարգում Եվրոպայի չեմպիոնի կոչումը:
Ի դեպ, առաջիկա մրցամարտում գրավախաղերի կազմակերպիչները նախապատվությունը տալիս են Արթուր Աբրահամին: Բուքմեյքերական գրասենյակները Արթուր Աբրահամի հաղթանակի համար սահմանել են 1,28 գործակիցը, իսկ Շտիգլիցի` 3,75: Ոչ-ոքին գնահատվում է 31,00 գործակցով:
Հավելենք, որ Արթուր Աբրահամը պրոֆեսիոնալ ռինգում 37 հանդիպումէ անցկացրել` 34 հաղթանակ է տարել, 3 պարտություն կրել: Շտիգլիցն անցկացրած 44 մրցամարտից 42-ում հաղթել է, 2 պարտություն կրել:





Facebook
Tweet This