«Հարսնաքար»-ի գործով մեղադրական եզրակացությունն ուղարկվեց դատախազություն

ԻՐԱՎՈՒՆՔ, Օրվա լուր | | August 21, 2012 14:14

Կազմվել ու ՀՀ գլխավոր դատախազություն է ուղարկվել «Հարսնաքար» ռեստորանային համալիրի տարածքում հունիսի 17-ի բռնարարքի գործով ներգրավված 6 մեղադրյալների մասով  մեղադրական եզրակացությունը:

ՀՀ գլխավոր դատախազությունում մեղադրական եզրակացության հաստատումից  հետո գործը կուղարկվի դատարան:

Ինչպես «Փաստինֆո» գործակալության թղթակցին հայտնեցին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից, տուժող Վահե Ավետյանի իրավահաջորդի ու մյուս տուժողների ներկայացուցիչների միջնորդությունների մի մասը  քննչական խումբը  մերժել է, իսկ մյուս մասն առնչվում է գործից անջատված մասին, ուստի դրանք կիրականացվեն անջատված մասի քննության ժամանակ:

Հիշեցնենք, որ բռնարարքի հնարավոր այլ մասնակիցներին հայտնաբերելու համար գործից անջատված մասով նախաքննությունը շարունակվում է:

«Փաստինֆո»

Դիտվել է 1325 անգամ:
Print Friendly

Leave a Reply