Դաշնակցության և ժառանգության հակամարտությունը շարունակվում է, սակայն դեռևս «ամուսնալուծություն» չի եղել

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | February 5, 2010 6:49

Ժառանգություն և Դաշնակցություն ընդդիմադիր դաշինքը քանդման եզրին հայտնվեց այն բանից հետո, երբ վերջին շրջանում այս երկու կուսակցությունների կողմից փոխադարձ մեղադրանքներ միմյանց ներկայացվեցին:

Քանդման հավանականության մասին այսօր խոսեց պատգամավոր Արտյուշա Շահբազյանը:

«Անշուշտ մեծ ողբերգություն չի լինի, եթե յուրաքանչյուրս գնա իր ճանապարհով, մանավանդ, որ մենք նաև մեծ բան չենք ստեղծել, որ մեծ բան քանդենք»,-այսօր Աժ ճեպազրույցների ընթացքում հայտնեց նա:

Շաբաթվա սկզբին «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանը հայտարարել էր, թե «Ժառանգությունը» բարի ճանապարհ է մաղթում դաշնակներին: Մինչ այդ, սեպտեմբերի երկրորդ կեսին ՀՅԴ-ն ևս 13 կուսակցությունների հետ, որոնց թվում էր նաև «ժառանգությունը», որոշեցին իրենց գործողությունները համակարգել հայ-թուրքական նախաստորագրված արձանագրությունների ստորագրումը կանխելու համար: Արձանագրությունների ստորգրումից հետո արդեն 14 կուսակցությունները հայտարարեցին, որ վճռական են միասնաբար պայքարելու ներկա տեսքով արձանագրությունների կյանքի կոչման դեմ և այդ նպատակով դիմելու են բոլոր անհրաժեշտ քայլերին:

Շահբազյանն այսօր հավելեց նաև, որ դեռ «Ժառանգությունը» պաշտոնական հայտարարություն չի արել: Նա ասաց, որ «Ժառանգության» հետ անելիքներ ունեն, և հույս ունի, որ գործակցությունը դեռ կշարունակվի:

Դիտվել է 1250 անգամ:
Print Friendly

Leave a Reply