ՀՔԾ ղեկավարի տեղակալին կնշանակի ՀՔԾ ղեկավարը

Պաշտոնական, Օրվա լուր | | August 21, 2012 13:49

Հատուկ քննչական ծառայության պետի տեղակալ կարող է նշանակվել այն անձը, ով մինչև նշանակումը վերջին չորս տարին զբաղեցրել է հատուկ քննչական ծառայության գլխավոր խմբի կամ վերջին հինգ տարին առաջատար խմբի պաշտոն կամ ունի դատախազի կամ քննիչի առնվազն 8 տարվա ստաժ:

Ի պատասխան «Փաստինֆո» գործակալության թղթակցի հարցման, ՀՀ ՀՔԾ-ից հայտնեցին, որ հիշյալ պահանջներն ամրագրված են «ՀՀ հատուկ քննչական ծառայության մասին»  ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի 2-րդ մասում:

Միաժամանակ, նշվեց, որ նույն օրենքի 9-րդ հոդվածի 2-րդ մասով ՀՀ հատուկ քննչական ծառայության պետի տեղակալ է նշանակում Հատուկ քննչական ծառայության պետը։

Հիշեցնենք, որ վերջերս հանկարծամահ էր եղել ՀՔԾ պետի տեղակալ Մարսել Մաթևոսյանը, և այդ պաշտոնը մնացել է թափուր:

«Փաստինֆո»

Դիտվել է 1105 անգամ:
Print Friendly

Leave a Reply