Եթե կա արտագաղթի խնդիրը, Վանոյի կամ մյուսների հարցերը կարևոր չեն. Արամ Սարգսյան

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | August 21, 2012 13:46

«Մեր երկրի այսօրվա գլխավոր հիմնահարցը արտագաղթը կասեցնելն է: Այս տարվա ընթացքում, ըստ պաշտոնական տվյալների, արդեն 74 հազար մարդ է հեռացել Հայաստանից ու չի վերադարձել: Այս տեմպերով եթե շարժվենք, թե ինչ է լինելու 5-6 տարի հետո, հասկանալի է բոլորին»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Հայաստանի Դեմոկրատական կուսակցության» նախագահ Արամ Գասպարի Սարգսյանը՝ խոսելով Հայաստանի ներկա իրավիճակի ու ներաքաղաքական զարգացումների մասին:

Ըստ նրա՝ արտագաղթի խնդրից դուրս քննարկվող բոլոր հարցերն այսօր անիմաստ են. «Մենք 4,5 տարվա ընթացքում Սովետական միության ժամանակվա մի լեննական կորցրինք, այսինքն՝այդքան բնակչություն՝ 170.000 մարդ: Ուստի, մնացած բոլոր այն հարցերը, որոնք որ քննարկվու են մեր հասարակության մեջ, անիմաստ են, որովհետև մենք չենք լուծել արտագաղթի խնդիրը»:

«Մի ամիս է բոլորը քննարկում են՝ Վանոն կվերադառնա, թե չի վերադառնա: Սա է մեր երկրի գլխավոր հարցը: Բոլոր լրատվամիջոցները դրանով են զբաղված: Կամ Բուռնաշը սրան էսպես ասաց, Վարդան Ղուկասյանն էլ սրան էսպես պատասխանեց: Սա է էսօրվա մեր ազգի մակարդակը»,- ասաց արամ Սարգսյանն ու ավելացրեց, որ կա Հայաստանում համակարգային փոփոխություն է պետք կատարել, եթե այդ փոփոխությունը չլինի, մեր երկիրը զարգացում չի ունենա:

Ըստ նրա՝ այս իշխանությունից մենք բոլորս պետք է պահանջատեր լինենք, քանզի նա մտավախություն ունի, որ այսօրվա կուտակված պարտքերը վաղը եկող սերունդն է վերադարձնելու. «Չորս միլիարդ դոլարից ավել վարկ ունի հայաստանը, որից ոչ մի դոլարը չի օգտագործվել ռեալ էկոնոմիկան զարգացնելու համար»:

Սարգսյանը նկատում է, որ մինչև ՀՀ նախագահը քաղաքական կամք չդրսևորի, ոչ մի բան երկրում չի փոխվի: Նա կարծում է, որ մեր երկրի գլխին լուրջ վտանգ է կախված, քանզի եթե Հայաստանն ամայանա՝ թշնամիների կողմից տարածքը գրավելու համար անգամ պատերազմ պետք չի լինի:

«Մենք կառավարությանն ասում ենք, որ դուք իրավունք չունեք մնալ միայն որպես հարկեր հավաքող կառույց: Պետք է ստեղծեք աշխատատեղեր, զարգացնեք երկիրը: Նրանք միայն խոսում են, թե ինչքան երեխա ծնվեց, ինչքան ավելացանք- պակասեցինք: Հայաստանը միայն Երևանի կենտրոնը չէ»,- ասաց բանախոսը:

 

Վահե Մակարյան

Դիտվել է 1261 անգամ:
Print Friendly

Leave a Reply