Կվերսկսվի արդյոք պատերազմը. քաղաքական ուժերը քիչ հավանական են համարում

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | February 5, 2010 6:44

Եթե հայ-ադրբեջանական նոր պատերազմ սկսվի, ապա նախորդի տիպի չի լինի և սկսողը առաջին երկու շաբաթում հսկայական զոհեր ու փախստականներ կտա: Այս տեսակետը հայտնեց դաշնակցական պատգամավոր Արտյուշա Շահբազյանը:

«Ղարաբաղյան պատերազմն ավարտված չէ, և ցանկացած պահի այն կարող է վերսկսվել»,-այսօր ԱԺ ճեպազրույցի ժամանակ ասաց նա,-« տեսականորեն չի բացառվում, բայց ես չեմ կարծում, որ պատերազմի վտանգն այդքան մոտ է: Մեծ երկրները, որոնք շահագրգռություններ ունեն մեր տարածաշրջանում, պիտի որ մեծ ցանկություն չունենան նման զարգացման: Պատերազմի ժամանակ շատ դժվար է վերահսկել գործընթացները»:

«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանի համոզմամբ Հայաստանի նկատմամբ անուղղակի տեխնոլոգիաներ են կիրառվում՝ պարտադրելու վավերացնել հայ-թուրքական ստորագրված արձանագրությունները: Ըստ այդ տեխնոլոգիաներից մեկի՝ բոլոր վերլուծականները պատերազմի վերսկակման «ավետիս» են բերում՝ հասկացնելով Հայաստանին, որ պատերազմից խուսափելու միայն 2 ճանապարհ կա» առաջին՝ Թուրքիային դուրս պահել գործընթացից և վավերացնել արձանագրությունները, և վերջապես՝ ընտրություն կատարել «լավագույն տարբերակ» ներկայացվող Մադրիդյան սկզբունքների ու վատագույն տարբերակ պատերազմի միջև:

Արտախորհրդարանական ընդդիմության՝ ՀԱԿ-ի ներկայացուցիչ Հովհաննես Իգիթյանը այսօր ասաց, թե Ադրբերջանը պատերազմ չի սկսում, քանի որ վստահ է որ միջազգային ճնշմամբ հօգուտ իրեն կլուծի Ղարաբաղի հարցը:

Դիտվել է 1396 անգամ:
Print Friendly

Leave a Reply