Քննարկվել են բնակֆոնդի գույքագրման հարցերը
Պաշտոնական, Օրվա լուր | ankakh | August 21, 2012 13:34Հանրապետության բնակարանային ֆոնդի ֆիզիկական եւ բարոյական մաշվածության գույքագրման եղանակով հաշվառման ծրագրի հետ կապված խնդիրները քննարկելու նպատակով քաղաքաշինության նախարար Սամվել Թադևոսյանը օգոստոսի 20-ին ընդունեց Համաշխարհային բանկի Հայաստանի գրասենյակի ծրագրերի ավագ պատասխանատու Նաիրա Մելքումյանին:
Նախարար Սամվել Թադևոսյանը կարեւորելով ծրագրի իրագործումը նշեց, որ այն հստակ պատկերացում կտա վթարավտանգ շենքերի քանակի, դրանց վթարայնության աստիճանի, սեյսմիկ անվտանգության գնահատականի, կապիտալ եւ ընթացիկ նորոգումների անհրաժեշտության մասին, ինչպես նաեւ կբարձրացնի առկա բնակարանային ֆոնդի կառավարման արդյունավետությունը: Նախարարն ընդգծեց, որ ծրագրի իրագործումը նախատեսվում է մեկնարկել դպրոցների կառավարման արդյունավետության բարձրացմանն ուղղված նախագծերով:
Իր հերթին ՀԲ ծրագրերի ավագ պատասխանատու Նաիրա Մելքումյանը կարեւորեց ծրագրի իրագործումը` նշելով, որ ՀԲ-ում լավատեղյակ են մեր հանրապետության շենքերի սեյսմակայունության եւ տեխնիկական վիճակի հետ կապված խնդիրներին: Տիկին Մելքումյանը հույս հայտնեց, որ ծրագրի իրագործման համար կգտնեն միջոցներ ինչպես Համաշխարհային բանկի, այնպես էլ այլ դոնոր կազմակերպությունների միջոցներից:






Facebook
Tweet This
Email This Post
