Մասնագետները ծխելու օգուտն են հայտնաբերել
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | August 21, 2012 12:55Բժիշկները չեն հոգնում զգուշացնել, թե որքան վտանգավոր է ծխելն առողջության համար. շնչուղիների, սիրտ-անոթային, թոքերի քաղցկեղային հիվանդություններ: Սակայն, վերջին 10 տարում հաջողվել է գեթ մեկ առավելություն գտնել: 2001-ին Epidemiology ամսագիրը հրապարակել է մի հետազոտություն, որի համաձայն պարկինսոնիզմով հիվանդանալու վտանգը ծխողների շրջանում նվազում է 60%-ով, ընդ որում, յուրօրինակ պաշտպանական այդ ֆունկցիան պահպանվել է անգամ ծխելը թողնելուց 25 տարի անց: “Ադասա” ու “Բեյլինսոն” հիվանդանոցների մասնագետներն ու Հրեական և ԹելԱվիվի համալսարանի մասնագետներն իտալացի գործընկերների աջակցությամբ կարողացել են վերծանել այդ երևույթի գենետիկ մեխանիզմը:
Գիտնականները Պարկինսոնի հիվանդությամբ տառապող 677 հասուն իտալացու արյան նմուշի անալիզ է կատարել. Նրանցից 438 երբեք չէր ծխել, 239 ծխել են անցյալում, ոմանք էլ շարունակում են դեռևս ծխել: Գիտնականները պարկինսոնիզմի նախատրամադրությամբ ծխողների մոտ հայտնաբերել են մի մեխանիզմ, որը զսպում է հիվանդության զարգացումը.այդ մեխանիզմը բացարձակ չի գործել չծխողների մոտ: Այն կապված է նիկոտինի ազդեցության հետ ու պաշտպանում է ուղեղը դոփամինի քայքայումից: Պարկինսոնի հիվանդության ժամանակ դոփամինի նյութափոխանակության խանգարում է լինում:
Այդուհանդերձ, ուսումնասիրության հեղինակներն ասում են, որ սա առիթ չէ եզրակացնելու, որ ծխելն առողջության համար օգտակար է:






Facebook
Tweet This
Email This Post
