Հայաստանի ներկայացուցիչների համար նոր փորձություն Լոնդոնի օլիմպիական մարզաբազաներում

ԳԼԽԱՎՈՐ ԼՈՒՐ, ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | August 21, 2012 13:08

Օգոստոսի 29-ից  մինչև սեպտեմբերի 9-ը Լոնդոնում կկայանան պարալիմպիկ խաղերը, որում Հայաստանը կներկայացնեն լողորդուհի Մարգարիտա Հովակիմյանը և ծանրորդուհի Գրետա Վարդանյանը: Այս ստուգատեսը հաջորդում է օլիմպիական խաղերին և մարզիկները մնում են օլիմպիական ավանում, մրցում նույն մարզաբազաներում: Անկախացումից հետո մերոնք պարբերաբար մասնակցել են այս ստուգատեսին և առայժմ մեդալ չունեն:

Այսօր լրագրոներին հանդիպեցին պարալիմպիկ խաղերի մեր երկրի մասնակիցներ լողորդուհի Մարգարիտա Հովակիմյանը, ծանրորդուհի Գրետա Վարդանյանը  և Հայաստանի հաշմանդամների «Փյունիկ» միության նախագահ, պարաալիմպիկ կոմիտեի նախագահ Հակոբ Աբրահամյանը: Վերջինս նշեց, որ Հովակիմյանը վարկանիշ է ձեռք բերել, իսկ Վարդանյանը  հրավերով է մասնակցելու: Ասվեց, որ եթե Ֆինանսական միջոցների ահռելի պակասը չլիներ, թերևս, Հայաստանից ավելի շատ ներկայացուցիչներ հանդես գային խաղերում:

Վարդանյանը երկրորդ անգամ է կարողությունները փորձելու պարալիմպիկ խաղերում: «Պեկինում 4 տարի առաջ կազմակերպված խաղերում Վարդանյանից մեդալ էինք սպասում, բայց նա զրո ստացավ և մենք զրկվեցինք մեդալի հնարավորությունից: Լոնդոնի խաղերից առաջ Գրետան հիանալի մարզավիճակում է  և ակնկալիքները մեծ են»,- ասաց Աբրահամյանը:

Մարզուհիներն էլ հայտնեցին, որ լավ են նախապատրաստվել և հնարավորն անելու են փորձությունից պատվով դուրս գալու համար:

Գրետան հանդես է գալու  սեպտեմբերի 1-ին, Մարգարիտան՝ սեպտեմբերի 5-ին:

Աբրահամյանը տեղեկացրեց, որ Հայաստանի կառավարությունը նախապատրաստական աշխատանքների համար հատկացրել է 5 միլիոն 800  հազար դրամ:

Հավելենք, որ պարալիմպիկ  խաղերում մեր երկրի դրոշակակիրը  Գրետա Վարդանյանն է լինելու:

Դիտվել է 1171 անգամ:
Print Friendly

Leave a Reply