ԱՄՆ-ում անսովոր շոգից անգամ Միսիսսիպին է ծանծաղացել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | August 21, 2012 12:14

Որոշ նահանգներում տեղումներ չկան կես տարուց ավելի: Երկրում այս երաշտն անվանել են ամենաուժեղը կեսդարյա պատմության մեջ: Նույնիսկ ԱՄՆ-ի ամենախոշոր գետն այնքան է ծանծաղացել, որ  որոշ տեղերում դադարեցվել է նավագնացությունը, ընդ որում` տևական ժամանակով, քանի որ  քարշակը չի կարող անգամ տեղից շարժել ծանր նավերը: Տրանսպորտային ընկերությունները հույս ունեն, որ անձրև կգա, սակայն, օդերևութաբանները մոտ ժամանակներում տեղումներ չեն կանխատեսում:

Դիտվել է 1252 անգամ:
Print Friendly

Leave a Reply