Հունական Քիոսում հրդեհների պատճառով կարող է ոչնչանան մաստիկայի ծառերը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | August 21, 2012 11:41

Հունաստանի Քիոս կղզին հրդեհի բաժին է դարձել: Այստեղ ավելի քան 7 հազար հա անտառ ու գյուղատնտեսական ցանքատարածքներ են այրվում: 360 հրշեջներ զինվորների ու կամավորականների հետ արդեն 3-րդ օրն է, ինչ փորձում են շիջել կրակը: Օդից օգնում են 9 ինքնաթիռ ու 5 ուղղաթիռ: Լեռնային շրջաններում հրդեհը լափում է անտառները: Ուժեղ ծխի պատճառով տարհանվել է 3 գյուղերի բնակչությունը:

3 օրում հրդեհը ոչնչացրել է փեթակների 60% և մաստիկայի ծառերի 30%-ը, որոնցով հայտնի է Քիոսը: Մաստիկայի ծառերի խեժից պատրաստում են լնդերի  քսուք ու ատամնալիցք, ինչպես նաև այն կիրառվում է որպես վերքը սպիացնող միջոց:

Երկուշաբթի Հունաստանում ավելի քան 11 խոշոր հրդեհ էր հաշվվում, որոնք ամեն կերպ փորձ էր արվում շիջել: Հրդեհի առաջացման հիմնական  պատճառ է դառնում ուժեղ քամին ու շոգը: Սակայն, երբեմն էլ կանխամտածված  հրդեհման դեպքեր են լինում: Բոլորովին վերջերս Անդրոս կղզում չկանխամտածված հրդեհման պատճառով ձերբակալվել են  2 ֆրանսիացի զբոսաշրջիկ` 32 և 29 տարեկան:

Հունաստանի բնակիչները դեռևս հիշում են 2007-ի սարսափելի հրդեհները, երբ Պելեպոնես թերակղզում դրա հետևանքով ավելի քան 60 մարդ զոհվեց:

Դիտվել է 1296 անգամ:
Print Friendly

Leave a Reply