Հայտնաբերվել է նռնակ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | August 21, 2012 19:40

Օգոստոսի 20-ին, ժամը 13.59-ին տեղեկություն է ստացվել, որ Երևանի Ավետիսյան 1 շենքի մոտ գտնվող ջրմուղ կոյուղու հորանում հայտնաբերվել է նռնակ:
Դեպքի վայր է մեկնել ՃԿԿ ԱԻ արձագանքման խումբը, մեկ մարտական հաշվարկ և հատուկ փրկարարական ջոկատի հերթապահ խումբը: Դեպքի վայրում են գտնվել նաև «1-02» և «1-03» ծառայությունների աշխատակիցները:
Տեղում պարզվել է, որ «Երևան Ջուր» ՓԲԸ-ի աշխատակիցները հորանում աշխատանքներ իրականացնելիս հայտնաբերել են «Ֆ-1» տիպի նռնակ` առանց ապահովիչի, բռնկիչով:
Դեպքի վայր ժամանած ՀՀ ԶՈՒ սակրավորները նռնակը վնասազերծել և տեղափոխել են անվտանգ տարածք:

Դիտվել է 1206 անգամ:
Print Friendly

Leave a Reply