Հրդեհներ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | August 21, 2012 10:36
Օգոստոսի 20-ին, ժամը 15.39-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Արմավիրի մարզի Մրգաշատ գյուղում:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 15.58-ին, մարվել` 16.06-ին:
Այրվել է Մ. Հախնազարյանին պատկանող անասնագոմի տանիքը` 25 քմ մակերեսով:
***
Օգոստոսի 20-ին, ժամը 15.52-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Ս. Տարոնցի 26/1 հասցեում:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 16.15-ին, մարվել՝ 16.22-ին:
Այրվել է կրպակի տանիքը` 45 քմ մակերեսով:
***
Օգոստոսի 21-ին, ժամը 00.45-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Արարատի մարզի Այնթափ գյուղում:
Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 01.08-ին, մարվել` 01.49-ին:
Այրվել է Գ. Գևորգյանին պատկանող տան տանիքը` 50 քմ մակերեսով:
***
Օգոստոսի 21-ին, ժամը 04.41-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Շիրակի մարզի Լճաղբյուր գյուղում:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 05.12-ին, մարվել` 05.20-ին:
Այրվել են Հ. Ալվանդյանին պատկանող տան և հարակից ցախանոցի տանիքները` 28 քմ ընդհանուր մակերեսով:
Այրվել են սառնարաններ
Օգոստոսի 21-ին, ժամը 07.32-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Արարատի մարզի Այնթափ գյուղում գտնվող «Ինեսա» առևտրի կենտրոնում:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 07.50-ին, մարվել` 07.57-ին:
Ս. Հովհաննիսյանին պատկանող առևտրի կենտրոնում այրվել է 23 սառնարան և 6 օդորակիչ:






Facebook
Tweet This
Email This Post
