“Երբ Ասադը հեռանա, կռիվն էլ Սիրիայում կավարտվի”.Ֆրանսիայի նախագահ

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | August 21, 2012 10:22

Քաղաքական ճգնաժամը Սիրիայում չի լուծվի, մինչև Ասադը չհեռանա պաշտոնից:

Նման կարծիք է հայտնել Ֆրանսիայի նախագահ Օլանդը օգոստոսի 20-ին, ՄԱԿ-ի նոր և Արաբական պետությունների լիգայի հատուկ ներկայացուցիչ Ալ-Հադար ալ-Իբրահիմիի հետ զրույցում:

Օլանդը նոր հատուկ ներկայացուցչին խոստացել է, որ Ֆրանսիան կօգնի նրան առաքելությունը կատարել:

Ալ,Իբրահիմին, ալժիրյան դիվանագետը, անցած շաբաթվա վերջին  ՄԱԿ-ի ու ԱՊԼ հատուկ ներկայացուցչի պաշտոնում փոխարինեց Քոֆի Անանին: Օլանդի հետ զրույցում նա նշել է , որ Սիրիայում քաղաքացիական պատերազմ է:

ԱՄՆ նախագահ Օբաման Ասադին զգուշացրել է` ապստամբների դեմ քիմիական զենք չկիրառել, ըստ Օբամայի, դա կլինի “Ռուբիկոնն անցնել”, որից հետո ԱՄՆ-ն իր դիրքորոշումը այդ կոնֆլիկտի նկատմամբ կվերանայի. մինչ այժմ ԱՄՆ-ն այդ կոնֆլիկտին չի խառնվել: Սակայն, քիմիական զենքի կիրառումը կստիպի ԱՄՆ-ին փոխել  մոտեցումը:

Դիտվել է 1185 անգամ:
Print Friendly

Leave a Reply