Նելսոն Մանդելայի թոռանը կձերբակալեն ալիմենտ չվճարելու համար
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | August 21, 2012 10:0338-ամյա Մանդելա Մանդելան մեղադրվում է այն բանում, որ արդեն երեք անգամ նախկին կնոջն անհրաժեշտ գումարը չի վճարել:
Մանդելա Մանդելային ձերբակալելու սանկցիա տրվեց այն ժամանակ, երբ տղամարդը ալիմենտ չվճարելու պատճառով դատալսմանը չներկայացավ: Դատարանը կարգադրել է ալիմենտի չափով գումար պահել նրա աշխատավարձից:
Նելսոն Մանդելայի թոռը 2004-ին ամուսնացել է Տանդո Մաբունույի հետ, սակայն 2010-ին ու 2011-ին ևս 2 կանանց հետ է ամուսնացել: ՀԱՀ-ի օրենքները թույլ տալիս են բազմակնություն, սակայն միայն այն դեպքում, եթե բոլոր կանանց հետ քաղաքացիական կամ էլ ցեղի համար ավանդական ամուսնություններ են կնքվել, համատեղությունն անթույլատրելի է:
Մանդելայի ու Մաբունույի ամուսնալուծության գործընթացը լուսաբանում են աֆրիկյան ԶԼՄ-ները:






Facebook
Tweet This
Email This Post
