Արարատ լեռ բարձրացած մի խումբ լեռնագնացներ արժանացել են ՀՀ վարչապետի շնորհակալագրերի
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | August 20, 2012 19:59
Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է Արարատ լեռ ուխտագնացություն կատարած մի խումբ լեռնագնացների: Վերջիններս տեսանյութի միջոցով վարչապետին են ներկայացրել ուխտագնացությունից ստացած իրենց տպավորությունները:
Հանդիպման նախաձեռնող գրող, հրապարակախոս Զորի Բալայանը ողջունել է լեռնագնացների այդ քայլը՝ նշելով, որ յուրաքանչյուր հայի համար Արարատը ոչ միայն սրբազան լեռ է, այլև հայրենիք:
Ազգանվեր գործունեություն ծավալելու համար Տիգրան Սարգսյանը ՀՀ վարչապետի շնորհակալա¬գրով է խրախուսել լեռնագնացներ՝ Արամայիս Սեդրակյանին, Նվեր Ավետիսյանին, Աննա Մարտիկյանին, Կարեն Սահակյանին, Տիգրան Պողոսյանին, Արմեն Չիլինգարյանին, Զավեն Նազարյանին և Մարինե Վահրադյանին:






Facebook
Tweet This
Email This Post
