Այսօր Ուկրաինայի գերագույն դատարանը Տիմոշենկոյի գործով դատավճիռ կկայացնի

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | August 21, 2012 9:52

Փորձագետների կարծիքով, այսօր վերջակետ կդրվի “գազի գործի” դատապրոցեսին:

Դատավորների խորհուրդը օգոստոսի 16-ին սկսել է գործի  վերանայումը և օրվա ընթացքում ավարտել լսումը: Ինքը` Տիմոշենկոն նիստին ներկա չի եղել, քանի որ խարկովյան հիվանդանոցում բուժում է ստանում:

Ուկրաինայի նախկին վարչապետի պաշտպանությունը խնդրում է  անօրինական ճանաչել Պեչորսկի շրջանի   և բողոքարկող դատարանի որոշումը: Տվյալ որոշման համաձայն, Տիմոշենկոն մեղավոր է ճանաչվել Ռուսաստանի հետ գազի պայմանագիր կնքելիս  պաշտոնեական իրավասություները չարաշահելու մեջ ու դատապարտվել  7 տարվա ազատազրկման:

Եթե դատարանն այսօր փոխի դատավճիռը, ապա Տիմոշենկոն կարող է ազատության մեջ հայտնվել, քանի որ  քրեական գործերով առաջադրված մյուս մեղադրանքների դեպքում  խափանման միջոցը չի գործում:

Դիտվել է 1108 անգամ:
Print Friendly

Leave a Reply