Մահացու վնասվածքներ դեռևս չպարզված հրազենից

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | August 21, 2012 9:57

Օգոստոսի 20-ին, ժամը 02.10-ին, հիվանդանոցից ոստիկանության Կոտայքի բաժնում հաղորդում է ստացվել, որ հրազենային վնասվածքներով, անգիտակից վիճակում, իրենց մոտ է տեղափոխվել ՌԴ քաղաքացի, 1982 թ. ծնված Էդգար Խոջոյանը:
Պարզվել է, որ նույն օրը, ժամը 02.00-ի սահմաններում, Աբովյան քաղաքի Երիտասարդական փողոցի թիվ 1/1 շենքի մուտքի մոտ վնասվածքները դեռևս չպարզված հրազենից նրան պատճառել է անհայտ անձը:
Նույն օրը, ժամը 03.00-ին, Էդգար Խոջոյանը հիվանդանոցում, գիտակցության չգալով, մահացել է:
Հանգամանքները պարզվում են:
Կատարվում է նախաքննություն:

Դիտվել է 1269 անգամ:
Print Friendly

Leave a Reply